Լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումը․ «Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհ/միջանցքը անցնելու է Ստեփանակերտ-Կրկժան-Ղայբալու-Զառսլու-Լիսագոր-Բերդաձորի ենթաշրջան (Մեծ Շեն, Հին Շեն, Տասը Վերստ, Կանաչ Թալա, Եղցահող) հատվածով և դուրս է գալու Հայաստանի Հանրապետության Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի մոտ:
Այսպիսով՝ նոր ճանապարհը շրջանցելու է ադրբեջանցիների կողմից գրավված Շուշին, ինչպես նաև Բերձոր/Լաչին քաղաքը, որը պետք է վերադարձվի Ադրբեջանի վերահսկողության տակ»: