Ադրբեջանի Եվլախի շրջանի տարածքում փետրվարի 1-ին, ժամը 22:00-ի սահմաններում, բազմաթիվ բեկորային վնասվածքների հետևանքով մահացել է Արցախի՝ ներկայում Բաքվի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի բնակիչ, 1996 թվականին ծնված Իսմայիլ Միքայիլովը։

Ինչպես գրում է Minval.az-ը, ենթադրվում է, որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող Միքայիլովը մահացել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ այս տարածքում ընկած կասետային ռումբի արձակման հետևանքով։

Ներկայում Եվլախի շրջանային դատախազությունը հետաքննում է այս փաստը։