«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում, հավանաբար, այնքան են տարված կադրային նշանակումներով, որ ժամանակ չեն գտնում նախկին՝ երբեմնի հեղափոխական քաղաքապետ Հայկ Մարությանի լուսանկարը փակցնել նախկին քաղաքապետերի համար նախատեսված անկյունում։

Չնայած Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնից հեռացվեց անցած տարվա դեկտեմբերին, սակայն մինչ օրս նրա լուսանկարը փակցված չէ քաղաքապետարանի պատվո պատին, իսկ քաղաքապետարանի կայքում «Երեւանի խորհրդանիշներ» բաժնի «Քաղաքապետեր» ցանկում վերջին քաղաքապետը դեռ Տարոն Մարգարյանն է»: