Արարատի մարզում, այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 12։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի՝ Հրազդան կամրջի տակով անցնող Սևջուր գետի մեջ դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները նավակի միջոցով մոտեցել են կամրջի բետոնե սյուների տակ գտնվող դիակին, ապա ճոպանների միջոցով այն դուրս են բերել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն այն կիսաքայքայված վիճակում է։


Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելու համար դիակի ինքնությունը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։