Փաստաբան Երեմ Սարգսյանի գրառումը. «Հաղորդում՝ Դավիթ Արղամանյանի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ
Նկատի ունենալով ՀՀ դատախազության և բարձրագույն դատական խորհրդի, ինչպես նաև դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից մի քանի օր առաջ ձևավորված իրավական նորագույն պրակտիկան և հստակ հիմնավորելով, որ դատավոր Դավիթ Արղամանյանն ակնհայտ ապօրինի կարգով երկու ամիս ժամանակով կալանավորել է դատավոր Բորիս Բախշիյանին, քիչ առաջ, մինչև կալանավորման որոշումը վերաքննության կարգով բողոքարկելը, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավոր Դավիթ Արղամանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով հարու­ցել քրեական գործ՝ ենթարկելով քրեական պատասխանատվության:
Հուսով եմ, որ դատախազությունն ու ԲԴԽ-ն Դավիթ Արղամանյանի գործով ևս անվերապահորեն կհետևեն իրենց կողմից ձևավորած իրավական պրակտիկային և չեն անհանգստանա այդ քրեական գործի ընթացքում Դավիթ Արղամանյանի կողմից տրվող անկանխատեսելի ցուցմունքներից»։