Փետրվարի 10-ին, ժամը 16։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Վ․ Օ․, ծնված 1965թ.) Կարճաղբյուր համայնքի մոտակայքից նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մոտորանավակ։


Փրկարարները Սևանա լճում հայտնաբերել են քաղաքացի Վ․ Օ․-ին և ուղեկցել են ափ։