«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավոր է և Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, իրեն շատ պասիվ է պահում խորհրդարանում` հարցազրույցներ չի տալիս, ելույթներ գրեթե չի ունենում, երեկ էլ դատական համակարգի խնդիրների թեմայով Արամ Վարդևանյանի` ԱԺ-ում կազմակերպած քննարկմանը լուռ նստել էր մի անկյունում և միայն վերջում մի առարկություն հայտնեց Ռուբեն Վարդազարյանի մտքերին։ Երբ փորձեցինք հարցազրույց վերցնել, մերժեց, խնդրեցինք պարզաբանել, թե ինչու է պասիվ։

«Ես շատ ակտիվ եմ ու շատ աշխատում եմ, ոնց որ Վարդազարյանն է ասում՝ որ ցույց չենք տալիս, չենք խոսում, դա չի նշանակում, որ պասիվ ենք»։ Հիշեցրինք․ մամուլը գրել էր, որ ինքը խնդիրներ ունի խմբակցության ներսում, թիմի հետ, նաև՝ Քոչարյանի հետ, ինչին արձագանքեց․ «Մամուլը շատ բան կարա գրի»։

Մանրամասները` թերթի համարում: