ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ ընդդիմությունը հրաժարվել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց: Հանձնաժողով, ուր կարողանալու էին փակ հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին, ԶՈւ հրամկազմին ու հավաքել փաստեր իշխանության սխալների մասին:
Ի վերջո, եթե համարում են, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանություն է արել, ստանալու էին փաստեր դա ապացուցելու համար (թեև, կարծես, վաղուց էլ տենց չեն համարում)... Բայց չէ, կամովին հրաժարվում են այդ ամենից:
Իսկ օրեր առաջ այդ մարդիկ հրաժարվել էին սահմանադրական բարեփոխումների խորհրդում ներգրավվելուց և դուրս մնացին մայր օրենքի բովանդակային քննարկումներից:
Իսկ գիտե՞ք՝ ինչու: Որովհետև իրենց մեծ մասի միակ օրակարգային հարցն է թալանածի պաշտպանությունը:
Սահմանադրություն՝ հետաքրքիր չէ, 44-օրյա պատերազմ ու դրա պատճառներ՝ հետաքրքիր չէ: Ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենք՝ հետաքրքիր է, թե ինչպես այդ օրենքը տապալել... Սա է ԱԺ ընդդիմության մեծ մասը»: