Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Ռուբեն Մուրադյանին առաջին գլխավոր դեր վստահել են 16 տարեկանում, երբ նա դեռ Պարարվեստի ուսումնարանի ուսանող էր: Այսպիսի դեպք թատրոնն իր 82 տարիների պատմության ընթացքում դեռ չէր տեսել, որ պարողն այսքան վաղ հասակում որպես մենակատար ելութ ունենա բալետային ներկայացման մեջ:
Ռուբենը երբեք չի երազել բալետային պարող դառնալու մասին ու արվեստագետների ընտանիքում չի մեծացել: Ծնվել է հասարակ աշխատավորների ընտանիքում և չորս եղբայրներից ամենափոքրն է: Հաճախել է Չարբախի թիվ 79 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պարարվեստի պետական քոլեջ, իսկ հետո ավարտել է Թատերական ինստիտուտի Պարարվեստի ռեժիսուրա բաժինը:

Մանրամասն՝ տեսանյութում