6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Վրաստանում 3,1 մագնիտուդով ևս վեց հետցնցում է գրանցվել. Sputnik Грузия-ի փոխանցմամբ հայտնում է երկրի Սեյսմոլոգիական ազգային կենտրոնը։
Թբիլիսիի բնակիչները երկրաշարժը զգացել են կիրակի տեղական ժամանակով 22:25-ին։ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Դմանիսի քաղաքի մոտ (Սամցխե-Ջավախքի շրջան)՝ Թբիլիսիից 58 կմ հեռավորության վրա։
Սեյսմոլոգների տվյալներով՝ հաջորդ ցնցումը տեղի է ունեցել ժամը 22:28-ին նույն տեղում՝ 4,5 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա։

Այնուհետ ցնցումների ուժգնությունը սկսել է նվազել 00:14-ին հասնելով 3,1 մագնիտուդով, իսկ վերջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:35-ին՝ 3,5 մագնիտուդով։
Առաջին երկրաշարժը զգացվել է հարևան երկրներում՝ Հայաստանում, որտեղ ուժգնությունը կազմել է 5 բալ և Ադրբեջանում, որտեղ ցնցումը փոքր-ինչ պակաս է եղել՝ 3,5 բալ։