Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո` փետրվարի 14-ին, Հայ առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը (Տրնդեզ) կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին:


Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էր սրբագործման 40 օրը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր տաճար, զոհ մատուցում իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես էլ Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:
Հայ եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որով ավետվում է Տերունի տոնի սկիզբը:


Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Իսկ փետրվարի 14-ին՝ բուն Տեառնընդառաջի օրը, բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ:


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում կատարվում է

Մանրամասն՝ տեսանյութում