Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը գրառում է կատարել` կցելով լուսանկար. «Բջնի․ հեթանոսական տաճարներում ձեր քրիստոնյա տոները նշելու փոխարեն, գնացեք, կործանումից փրկեք փլուզվող այս եկեղեցիները։ Չնայած, ձեզնից ինչ փրկող, փրկողը ժամանակին «փրկել» է․․․ Խորանը, պատերը շարելու ժամանակ, խաչքարեր են ջարդել, որպես հումք ու շինանյութ օգտագործել։ Ոնց որ ձեր սրբություններին եք վերաբերվում, այնպես էլ՝ այլոց արժեքներին։ Ձերը ձևական դերասանությունն է, թատրոնը։ Որ թուրքն այսպես վարվեր՝ վայնասուններդ կդնեիք․․․»: