ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ, փոխանցում է Reuters-ը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ​​քննարկումները և կրկնել է այն փաստը, որ դիվանագիտությանն այլընտրանք չկա»,- այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Վերջինի փոխանցմամբ` «հիմնվելով սեփական վերլուծությունների ու հույսերի վրա», Գուտերեշը հավատում է, որ հակամարտություն չի լինի։