Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Նախագահի լավագույն թեկնածուն կլիներ Հայ առաքելական եկեղեցու որևէ սրբազանը»։ Սա ասում է Ռ. Քոչարյանը։ Էս մարդու կողքը մեկը չկա, իրենց հարգարժան գերհերոսին ասի, որ սրբազանների համար կա Կաթողիկոսի, այսպես ասած, պաշտոնը։ Սրբազանն ի՞նչ գործ ունի աշխարհիկ կառավարման համակարգում։ Լավ է՝ չի ասել Բաղրամյան 26-ում էլ մի հատ մատուռ կառուցենք։ Չդարձավ, էլի, էս մարդը քաղաքական գործիչ»։

Հիշեցնենք՝ Ռ. Քոչարյանն այսօր կարծիք էր հայտնել, որ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվող թեկնածուներից լավագույն տարբերակը հայ առաքելական եկեղեցու հարգանքը վայելող որևէ սրբազանը կլիներ։ Նրա խոսքով` նման մարդիկ կան, որ և՛ հարգանք են վայելում, և՛ ազգային շահերով են առաջնորդվում։