«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թեպետ բացառեց, որ ակտիվանալու համար ընդդիմությունը սպասում է արտաքին ազդակների, սակայն նրա խոսքը Ռուսաստանին ուղղված մեսիջներ էր պարունակում: Նախ` քննադատեց Արևմուտքի՝ ՀՀ-ի նկատմամբ վարած քաղաքականությունը։ Ասաց, որ եվրոպական կառույցներն ու ԱՄՆ-ն արժեհամակարգը հետին պլան են մղել՝ առաջնային պլան մղելով աշխարհաքաղաքական հաշվարկները. «Արևմուտքը փորձում է երկակի ստանդարտներով Հայաստանին ինչ-որ կերպ հեռացնել Ռուսաստանից»։

Նախորդ անգամ խուսափել էր այս թեմայից, այս անգամ հստակ կողմ արտահայտվեց միութենական պետությանը. «Իմ նախագահության օրոք այդպիսի առաջարկ չի եղել, բայց հիմա նման գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ և շատ կոնկրետ հաշվարկով»: Սպասենք այս մեսիջների պատասխանին` հյուսիսից»:

Մանրամասները՝ թերթի համարում: