ԵԱՀԿ-ն այսօր առավոտյան Դոնբասի շփման գծի երկայնքով հրետակոծություններ է արձանագրել։ ԵԱՀԿ առաքելությունը հրետանու ռեկորդային կիրառություն է գրանցում.

Տեղական ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է հրադադարի խախտման 29 դեպք, որից 27-ը՝ մինսկյան համաձայնագրերով արգելված զենքի կիրառմամբ։

Գնդակոծվել է 22 բնակավայր։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ հրետակոծության արդյունքում վիրավորվել է մեկ ուկրաինացի զինծառայող, երկու կին արկային հարված է ստացել, մեկ տղամարդ վիրավորվել է։

Նշենք, որ Պեսկովը այսօր հայնել է, որ Դոնբասից հաղորդագրություններ են ստացել, որ այնտեղ իրավիճակը սրվում է:

Կիևը ծանր զինատեսակներ է օգտագործում Դոնբասում, ինչն արգելված է Մինսկի համաձայնագրերով։

Շփման գծի ողջ երկայնքով Դոնբասի տասը բնակավայր այսօր հայտնվել են Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ։