Փետրվարի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմանում ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Սպորտի փողոցի տներից մեկում դի կա, գրում է shamshyan.com-ը։

Ահազանգով ժամանած Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը։ Ժամանած ոստիկաններն ու փրկարարները նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 24-ամյա Վաղինակ Հ․-ի դին՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Նրա կողքին հայտնաբերվել է որսորդական հրացան։

Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, սպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար, պարզվում է։