Ուկրաինան չի հրաժարվել ՌԴ-ի հետ բանակցություններից․ համապատասխան խորհրդակցությունները շարունակվում են հենց այս պահին։ Այս մասին , ըստ Кorrespondent-ի, հայտարարել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ Նրա խոսքով՝ կողմերն այս պահին քննարկում են հնարավոր բանակցությունների տեղն ու ժամանակը։

«Պետք է հերքեմ այն տեղեկությունները, թե մենք հրաժարվել ենք բանակցել։ Ուկրաինան եղել և մնում է պատրաստ խաղաղության և հրադադարի մասին խոսելու։ Դա մեր մշտական դիրքորոշումն է։ Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին։ Հենց այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի ու ժամանակի շուրջ։ Որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի մեծ կլինեն բնականոն կյանքը վերսկսելու հնարավորությունները»,- գրել է Կիևի ներկայացուցիչը։