Ռուսական բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայեր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է RIA Novosti-ն։

Շարքից հանված օբյեկտների թվում կա 14 ռազմական աերոդրոմ, կառավարման 19 կետ և կապի հանգույց, С-300 և Оса տեսակի 24 զենիթահրթիռային համալիր, 48 ռադիոտեղորոշիչ կայան։

Ոչնչացվել է 7 մարտական ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք, 87 տանկ և մարտական զրահապատ այլ մեքենաներ, համազարկային կրակի 28 ռեակտիվ համակարգ, 118 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա, 8 ռազմական մոտորանավակ։

Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն գիշերը ծովային և ցամաքային տեղակայման թևավոր հրթիռներով հարվածել է Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։ Նա հաստատել է նաև Մելիտոպոլ քաղաքի նկատմամբ ռուսական ուժերի վերահսկողության սահմանման մասին լուրերը։