«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական գործով մեղադրյալ, Զինված ուժերին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, նախաքննական մարմնին «գործարք» է առաջարկել: Վերջինս, ասել է՝ եթե ԶՈւ-ին վաճառած հրթիռը անորակ է, ապա թող հետ տան իր հրթիռները, ինքը պետությանը հասցված վնասը կփոխհատուցի, սակայն նրա հայտարարությունը մնացել է օդից կախված: Եւ կարելի է եզրակացնել, որ ՊՆ գեներալներին կալանավորելը առաջնահերթ քաղաքական հրահանգ է, այլապես իրավապահներին առաջարկված «գործարքը» ընդունելի կլիներ:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում