Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլու նվազագույն արժեքը 3.20 դրամ է, առավելագույնը՝ 4.10 դրամ, միջինը՝ 3.54 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։

Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից շատ չանցած ռուսական ազգային արտարժույթն սկսեց արժեզրկվել։ Bloomberg բորսայական տերմինալի տվյալների համաձայն, այս պահին ռուբլին աշխարհի ամենաանկայուն արտարժույթն է: Ռուսաստանյան վերլուծաբանները հաստատում են, որ ռուբլու վրա ազդող բացասական գլխավոր գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են։