Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել Խերսոն քաղաքը, այս մասին տեղեկանում ենք երկրի ՊՆ-ից։
Հատկանշական է, որ քաղաքում հասարակական տրանսպորտը, կենսապահովման հարմարությունները և քաղաքացիական կառույցները աշխտում են սովորական ռեժիմով։

«Քաղաքը պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չի զգում։ Բանակցությունները շարունակվում են ռուսական հրամանատարության, քաղաքի և շրջանի վարչակազմի միջև՝ լուծելու սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների գործունեության պահպանման, օրինականության, կարգի ապահովման և բնակչության անվտանգությունը»,-ասում է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Ինչպես նաև հայտարարության մեջ նշվել է, որ Ռուսաստանը վերցրել է Տոկմակ և Վասիլեվկա բնակավայրերը, որտեղ զորքերը իրենց կամքով հրաժարվել են պայքարելուց։ Այս պահին զինվորները պարտավորվում են ստորագրել պայմանագրեր, համաձայն որի նրանք ինքնակամ դուրս են գալիս պատերազմից, որից հետո կվերադարձվեն ընտանիք։