Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 17-րդ հոդվածի 4-րդ մասերով՝ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Վարազդատի Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի մարտի 12-ը»,-նշված է որոշման մեջ։

Նա այս պաշտոնում նշանակվել է 2021-ի ապրիլի 13-ին։