Խարկովում ԵԱՀԿ աշխատակցուհի է զոհվել։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում։ Կազմակերպության հատուկ մոնիտորինգային առաքելության աշխատակցուհի Մարինա Ֆենինան գնդակոծության տակ է հայտնվել գնված մթերքը տուն տանելիս։ Նշվում է, որ նրա ընտանիքը գտնվում է Խարկովում։

Նշվում է, որ չնայած ողջ միջազգային հանրության և ԵԱՀԿ-ի բազմաթիվ կոչերին՝ Ուկրաիայի դեմ ռազմական օպերացիան շարունակվում է։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք քաղաքային կենտրոնների գնդակոծությունների ինտենսիվացումը, ինչի հետևանքով զոհվում և վիրավորվում են խաղաղ բնակիչները, և կրկին դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և կառուցողական երկխոսության մեջ մտնելու կոչով»,-հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը։