Հզոր պայթյուն է որոտացել Կիևում՝ քաղաքի կենտրոնում գտնվող երկաթուղային կայարանի մոտ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն իր Telegram-ալիքում, ինչպես նաև Интерфакс-Украина-ն ու УП-ն՝ վկայակոչելով ականատեսներին։

Պայթյունը տեղի է ունեցել Յուժնի երկաթուղային կայարանի և Իբիս հյուրանոցի արանքում, գրում է Գերաշչենկոն։

Ինչպես նշում է УП-ն, այս վայրի մոտ է գտնվում Ուկրաինայի պաշտպանության նախարարության շենքը։ Հրատարակությունը գրում է նաեւ, որ հավանաբար հարված է հասցվել Լուկյանովկայի շրջանում ցամաքային զորքերի հրամանատարությանը։