Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Զապորոժյեի ատոմային էլեկտրակայանում բռնկված հրդեհի հետ կապված իրավիճակը։

Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը միացել է Զելենսկուն՝ կոչ անելով Ռուսաստանին դադարեցնել իր ռազմական գործողություններն այդ հատվածում եւ թույլ տալ հրշեջների եւ շտապ օգնության ծառայություններին մուտք գործել վայր:


Բայդենը նաեւ զրուցել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության հարցերով փոխնախարարի եւ Ազգային միջուկային անվտանգության վարչության (NNSA) ղեկավար Ջիլ Հրուբիի հետ՝ կայանում իրավիճակի վերաբերյալ թարմ տեղեկատվություն ստանալու համար: