Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Le Figaro-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ յուրաքանչյուր ռազմական միջամտություն Արևմուտքի կողմից կարող է բերել «տարածաշրջանային պատերազմի» և «վնաս կպատճառի Ֆրանսիայի շահերին»:
Ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ սիրիացի նախագահը Արևմուտքից պահանջել է «փոքրիկ ապացույց», որ նա իր ժողովրդի նկատմամբ օգտագործել քիմիական զենք օգոստոսի 21-ին:
«Նա, ով մեղադրում է, պետք է ներկայացնի ապացույց: Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ և Ֆրանսիան ներկայացնեն ապացույցներ: Օբաման և Օլանդը ի վիճակի չեն եղել անել դա անգամ իրենց սեփական ժողովրդի առջև»,- հայտարարել է Ասադը:
Սիրիայի նախագահը նաև հայտարարել է, որ Բարաք Օբաման թույլ ղեկավար է, քանի որ չի կարողանում խոստովանել, որ նրանք չունեն քիմիական հարձակման ապացույց:
Ասադը կասկածի տակ է դրել այն տրամաբանությունը, որով առաջնորդվում են Արևմուտքի ներկայացուցիչները:
«Ենթադրենք մեր բանակը ցանկանում է օգտագործել զանգվածային ոչնչացման զենք: Հնարավո՞ր է արդյոք, որ նա դա այն շրջանում, որտեղ ինքը գտնվում է և որտեղ մեր բանակայինները կարող են վիրավորվել այդ գործողությունների արդյունքում: Որտե՞ղ է տրամաբանությունը»,- նշել է Ասադը: