Աշխարհի ամենամեծ IT կազմակերպություն Microsoft-ը ֆինական Nokia կազմակերպությունից գնել է բջջային հեռախոսների արտադրության բիզնեսը: Գործարքի ընդհանուր գինը կազմել է 7.17 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է reuters գործակալությունը:
Սպասվում է, որ գործարքը կավարտվի 2014 թվականի առաջին քառորդին: Գործարքի պայմանների մեջ է մտնում կազմակերպության արտոնագրերի օգտագործման և բջջային հեռախոսների արտադրության իրավունքի ձեռք բերում:
Բջջային հեռախոսների բիզնեսի վաճառքից հետո Nokia-ն մտադրված է կենտրոնանալ բիզնեսի այլ ուղղությունների, մասնավորապես քարտերի արտադրության և նավիգացիոն համակարգերի վրա:
Nokia տնօրենների խորհուրդի նախագահ Ռիստո Ռիսլասման համոզմունք է հայտնել, որ վաճառքի գործարքը կազմակերպության և նրա բաժնետերերի համար ամենաճիշտ որոշումն էր:
Ֆինական կազմակերպությունը, որը երբեմն բջջային հեռախոսների շուկայում առաջատարն է եղել, վերջին տարիների ընթացքում ճգնաժամ է ապրում` մրցակցությունում պարտվելով Samsung և Apple կազմակերպություններին: 2013 թվականի երկրորդ քառորդի ընթացքում Nokia բջջային հեռախոսների վաճառքը ռեկորդային ցածր ցուցանիշ է ցույց տվել վերջին ութ տարվա ընթացքում:
Նշենք, որ Nokia համագործակցել է Microsoft-ի հետ սկսած 2011 թվականից և որպես բջջային օպերացիոն համակարգ օգտագործել է Windows Mobile-ը: