Ուկրաինական կողմը հրապարակել է մեկ շաբաթվա ընթացքում գերեվարված ռուս զինծառայողների ցուցակը: Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն:

Նրանք  նախնական ցուցակով116-ն  են, մեծամասնությունը 20-ից 30 տարեկան է։

Ռազմագերիները տարբեր զինվորական կոչումների ներկայացուցիչներ են՝ շարքային զինվորականներից մինչև դասակի հրամանատարներ, մեխանիկներ, հետախույզներ և այլն։

Ուկրաինական կողմը մարտի 4-ի առավոտվա դրությամբ հայտնել է հակառակորդի կողմից 9166 մարդու կորստի մասին։