Երեկ՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի 2-րդ հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Էրիկ Դավթյանի վարած Dodge մակնիշի և 74-ամյա Ռուբեն Ալլախվերդյանի վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով այնուհետև Dodge-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը։