Սիրիայում հետխորհրդային պետություններից ապստամբների նախապատրաստման ճամբարները ղեկավարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը: Այս մասին « Нейромир-ТВ » հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայից վերադարձած փորձագետ Մարատ Մուսինը:Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը:
Ասադի ռեժիմի դեմ պայքարող ԱՊՀ քաղաքացիների հիմնական հոսքը տեղի է ունենում Թուրքիայի միջով:
«ԱՊՀ երկրների քաղաքացիները Սիրիա են մտնում Թուրքիայի միջով: Սկզբում նրանց հանդիպում են թուրքեր, որոնք նրանց տանում են սահման, որտեղ խմբեր են հավաքում: Տաքսիներով նրանց տեղափոխում են համապատասխան վայրեր, որտեղ անձամբ պետք է անցնեն սահմանը: Այնուհետև մոտենում է թուրքական ոստիկանական մեքենա, հավաքում է փաստաթղթեր, տանում են տեղամաս, սքանավորում են դրանք, հետ են գալիս և հետ են հանձնում: Այն բանից հետո, որ նրանք հասնում են սահման, նրանց դիմավորում են ղրղզները, որոնք տիրաետում են ռուսերենին»,- ընդգծել է փորձագետը: