ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քննարկում է՝ Ռուսաստանից նավթի և էներգակիրների ներկրումն արգելող օրինագիծ մշակելու հարցը։ Այս մասին հայտնել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Նախագիծը սահմանում է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ առևտրային հարաբերությունների դադարեցում, ինչպես նաև՝ Ռուսաստանին Առևտրի համաշխարհային կազմակերպությունից հեռացում: