Ռուսական կողմը «լռության ռեժիմ» է հայտարարում եւ պատրաստ է մարտի 8-ի ժամը 10:00-ից մարդասիրական միջանցքներ ապահովել Ուկրաինայում՝ Կիեւից, Խարկովից, Չեռնիգովից, Սումից, Մարիուպոլից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։

Ուկրաինայի գրեթե ողջ տարածքի մեծ թվով բնակավայրերում, առաջին հերթին՝ խոշոր քաղաքներում, իրավիճակը, հումանիտար աղետի բնույթ է ստացել՝ հումանիտար միջանցքների գործունեությունը ապահովելու Կիեւի անկարողության պատճառով։

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը նախապես հայտարարված մարդասիրական գործողությունների ընթացքում նախատեսվող երթուղիներում լիարժեք ապահովել է խաղաղ բնակչության եւ օտարերկրյա քաղաքացիների տարհանման նախապատրաստումն ու անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։