«Հայ համայնքի գոյության հարցը սիրիական ճգնաժամի ամենակարևոր կետերից է Հայաստանի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Ինչ էլ, որ լինի ապագայում, Հալեպը այլևս նախկին Հալեպը չի լինելու: Որքան էլ, որ մենք ցանկանանք. հայ համայնքը չի վերականգնվելու: Մեր խնդիրն է, գոնե մասամբ լավ պայմաններ ստեղծել սիրիահայերի համար Հայաստանում»,-ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են, որ Հալեպը ու Բեյրութը հայաթափվեն, քանի որ այդ քաղաքներն ամենակազմակերպված հայ համայնքներն են: «Կոտրե´ք Բեյրութը և Հալեպը և առաջիկա 20-25 տարվա ընթացքում չենք ունենա լուրջ հայկական թերթ կամ ուսուցիչներ»:

Մյուս կողմից, Ադրբեջանը շահագրգռված է պատերազմի սկսվելով, քանի որ այդ պատերազմը մի քանի անգամ կբարձրացնի նավթի գները:

«Արդյունքում մեր հակառակորդը կունենա գերշահույթ, որը ռազմական ոլորտի զարգացմանը կգնա: Պատահական չէ, որ Ադրբեջանի ագրեսիվությունը և եկամտի աճը իրար զուգընթաց են բարձրանում»,-նշեց Արա Պապյանը՝ հավելելով. «Մեզ համար լարված շրջան է սկսվում: Բացի սիրիական ճգնաժամից, նոյեմբերին նախաստորագրվելու է Ասոցացման պայմանագիրը: Պետք է ուշադիր լինենք, որ կորուստներ չունենանք»: