ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, հանձնարարել է կազմել այն պետությունների ցուցակները, ուր կարգելվի որոշակի ապրանքների եւ հումքի ներմուծումը։

Պուտինը նաեւ հանձնարարել է մինչեւ դեկտեմբերի 31-ը ապահովել Ռուսաստանի Դաշնություն կառավարության կողմից սահմանված ցուցակներով ապրանքների եւ հումքի արտահանման եւ ներմուծման արգելքը։