Հայաստանում մարտի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421592-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2803 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2924553 է:


Փաստացի այս պահին բուժվում է 4054 պացիենտ, նվազել է 223-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 407348 անձ` վերջին մեկ օրում 266 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 8560 է:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1630 է։