Չեռնոբիլի ատոմակայանը ներկայում հոսանքազրկված է, երկու օրից կդադարեցվի սպառված միջուկային վառելիքի պահեստավորման հովացման համակարգը, ինչը հղի է ճառագայթման արտահոսքի սպառնալիքով, ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Չեռնոբիլի ատոմակայանի և ռուսական բանակի կողմից վերահսկվող բոլոր միջուկային օբյեկտների էլեկտրամատակարարման միասնական գիծը վնասվել է։ Չեռնոբիլը հոսանքազրկված է: Ես կոչ եմ անում ողջ միջազգային հանրությանը անհապաղ հրադադար պահանջել Ռուսաստանից և թույլ տալ վերանորոգման բրիգադներին հնարավորինս շուտ վերսկսել էլեկտրամատակարարումը»,- գրել է Կուլեբան Twitter-ում։