Հրթիռային հարձակման մասին զգուշացման ռուսական համակարգը արձանագրել է Միջերկրական ծովից երկու բալիստիկ հրթիռների արձակում:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկու բալիստիկ հրթիռների թռիչքի ուղղությունը անցնում է Միջերկրական ծովի կենտրոնով դեպի արևելյան ծովափ: Интерфакс գործակալության հաղորդմամբ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկու բալիստիկ հրթիռի արձակման մասին:
Ինչպես հայտնել են Итар Тасс-ին ՆԱՏՕ-ի շտաբ գրասենյակից դաշինքը այժմ ստուգում է Միջերկրական ծովի շրջանում բալիստիկ հրթիռների արձակման հաղորդագրությունը:
Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը չունի տվյալներ բալսիտիկ հրթիռների արձակման մասին: «Այդ մասին ինձ ոչինչ հայտնի չէ»,- հայտարարել է Интерфакс-ին Դամասկոսում ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը: Այժմ Դամասկոսում հրթիռային հարձակման մասին ահազանգ չի լսվում և չկան պայթուններ քաղաքում: