Հայաստանի Հանրա­պետությունում նվազագույն ամսական աշխատավար­ձի չափը կբարձրանա:

Նախագծով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից՝ բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամի փոխարեն սահմանելով 80.000 դրամ, բարձրացնել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը:

Այսօր` մարտի 10-ին կայացած կառավարության նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի շրջանակում ընդունվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Ինչպես նշվում է նախագծում առաջարկությունների ընդունումը կազդի մինչև 80.000 դրամ աշխատավարձ ստացողների վրա:

Եթե տեղի չունենան վարձու աշխատողների թվի նվազման և ոչ ֆորմալ հատված տեղափոխման հանգամանքները, մոտ 18 տոկոսով (այնքան որքան առաջարկվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը) կբարձրանան նաեւ մինչև 90.000 դրամ աշխատավարձերը, որի արդյունքում որոշակի կբարձրանան մինչև 500.000 դրամ աշխատավարձերը: