«Մեզ մոտ սովորական վիճակ է։ Այսօր առավոտյան եմ եղել, Խնձորեսկի երկու սահմաններում էլ ամեն ինչ կարգին էր։ Սահմանապահ զորքերն էլ զգոն են, իրենք են պահում սահմանը։ Գյուղացին իր խնդիրներով է»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը։

«Զանգում են, անհանգստանում են, հարցեր են տալիս, այս պահին նորմալ է Շուռնուխում։ Հավատացնում եմ, մեքենաները աշխատում են։ Եթե ինչ-որ բան լիներ, ես տեղեկացված կլինեի»,- մեզ հետ զրույցում ասաց Շուռնուխի ղեկավար Հակոբ Արշակյանը։

«Որոտանում ամեն ինչ նորմալ է,Փառք Աստծո։ Սահմանին էլ է ամեն ինչ կարգին։ Գյուղում գյուղացին իր գարնանային աշխատանքներին է»,- ասաց Որոտանի ղեկավար Սուրիկ Օհանջանյանը։