Մարտի 11-ին, ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 հեռախոսահամարով ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։ Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ-ի դիերը:

Նախնական տվյալներով նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։ Դեպքի հանգամանքները պարզվում են, այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ ամուսինը պայթեցրել է իրեն և նախկին կնոջը: