Սննդամթերքի ու կենդանիների կերի միջազգային գները կարող են բարձրանալ 8-20 տոկոսով՝ Ուկրաինայում հկամարտության հետեւանքով, ինչը կնպաստի ամբողջ աշխարհում թերսնվող մարդկանց թվի կտրուկ աճի, հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի գործակալությունը:

Նախնական գնահատմամբ՝ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը հայտարարել է, որ դեռեւս հայտնի չէ՝ կարո՞ղ է արդյոք Ուկրաինայում բերքահավաք լինել տեւական հակամարտության ժամանակ, քանի որ անորոշությունը նաեւ կապված է Ռուսաստանից սննդամթերքի արտահանման հետ:


Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունում հայտարարել են, որ Ռուսաստանն աշխարհում ցորենի խոշորագույն արտահանող է, իսկ Ուկրաինան զբաղեցնում է հինգերորդ տեղը: Միասին նրանք ապահովում են գարու համաշխարհային մատակարարման 19 տոկոսը, ցորենի՝ 14 տոկոսն ու եգիպտացորենի՝ 4 տոկոսը, ինչը կազմում է հացահատիկայինների համաշխարհային արտահանման ավելի քան մեկ երրորդ մասը: