Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել Լեհաստանի Սեյմում, որում հայտարարել է, որ Ուկրաինան լեհական կողմի հետ կիսելու է Ռուսաստանի դեմ տարած հաղթանակը։

Ելույթի սկզբում Զելենսկին նշել է, որ երբ 2019 թվականին դարձավ նախագահ, այն ժամանակ զգացվեց, որ Ուկրաինան և Լեհաստանը երկար ճանապարհ ունեն անցնելու հարաբերությունները կարգավորելու համար։

«Ես զգում եմ, որ մենք արդեն շատ ամուր դաշինք ենք կազմել Լեհաստանի հետ: Թող լինի ոչ ֆորմալ: Բայց դաշինք, որն աճել է իրականությունից, այլ ոչ թե թղթի վրայի բառերից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Լեհաստանին` Ուկրաինային և նրա ժողովրդին ցուցաբերած ողջ օգնության համար։ «Ես շնորհակալ եմ այն ​​ջանքերի համար, որոնք գործադրվել են, որպեսզի կարողանանք ապահովել Ուկրաինայի երկինքը»,- ասել է նա։

«Եթե Աստված կամենա, և մենք հաղթենք այս պատերազմում, մենք հաղթանակը կկիսենք մեր եղբայրների և քույրերի հետ: Սա է մեր մեծությունը և ձեր մեծությունը», - ասել է Զելենսկին։