Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 00։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 23-ամյա Անդրեյ Չիչնյովը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։