ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ և երեխաների նկատմամբ, հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք պատժամիջոցներ ենք սահմանում Պետդումայի 12 պատգամավորների նկատմամբ, ովքեր ջանքեր են գործադրել, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու համար, ինչպես նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ և չափահաս երեխաների նկատմամբ»,- ասել է Փրայսը, փոխանցում է РИА Новости-ն: