Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը լրագրողներին մի քանի նորություն է հայտնել․« Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցություններում քննարկվում է Ուկրաինայի «ապառազմականացումը» սեփական բանակի պահպանմամբ, բայց առանց օտարերկրյա ռազմակայանների առկայության»,-նշել է Պեսկովը։ Նշենք, որ այս մասին ավելի վաղ ասվել էր Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու կողմից,-տեղեկացնում է BBCRussia-ն իր տելեգրամյան հարթակում։

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք Ռուսաստանը կկապի Արևմուտքի պատժամիջոցների վերացման հարցը Կիևի և Մոսկվայի միջև փաստաթղթի ստորագրման հետ, ինչպես նաև շեշտել է, որ ԱՄՆ քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախագահ Ջո Բայդենի դեմ պատժամիջոցների կիրառումը չի նշանակում Վաշինգտոնի հետ շփումների դրժում, «անհրաժեշտության դեպքում այդ շփումները կարող են վերսկսվել»։

Անրադառնալով արևմուտքում տեղի ունեցող ռուսաստանցիներ վրա բացմաթիվ ֆիզիկական և հոգեբանական բռնությանը, ինչպես նաև արտասահմանում ռուս գործարարների ունեցվածքի կալանքին, Պեսկովն ասել է՝ «ավազակապետություն է՝ պետական ​​մակարդակով»։

Վլադիմիր Պուտինի հուզական վիճակի մասին հարցին Պեսկովը պատասխանել է. «Հուզական վիճակը նորմալ է»։