ԱՄՆ-ն չի ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի անդամների առջեւ, կոչ էր արել Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ռեժիմ սահմանել։


Փսակին նշել է, որ Վաշինգտոնի մերժումը կապված է ԱՄՆ ազգային անվտանգության շահերի հետ։

«Ինչպես ասել էինք ավելի վաղ, ոչ թռիչքային գոտին մեզնից եւ ՆԱՏՕ-ից ռուսական ինքնաթիռների պոտենցիալ խոցում կպահանջի: Մենք շահագրգռված չենք ներքաշվել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»,- ասել է նա:

Ընդ որում, Փսակին պարզաբանել է, որ ԱՄՆ-ն տարբերություն չի տեսնում Ուկրաինայում մարդասիրական եւ ռազմական ոչ թռիչքային գոտիների միջեւ, քանի որ երկու տարբերակներն էլ կոնֆլիկտի հետագա սրման կհանգեցնեն: