Եվրոպայի մի խումբ նախկին քաղաքական գործիչներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թեկնածությունն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։

Նշենք, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 1-ն էր, սակայն եվրոպացի քաղաքական գործիչները «պատմական աննախադեպ զարգացումների լույսի ներքո» կոչ են արել Խաղաղության Նոբելյան մրցանակի կոմիտեին վերաբացել եւ վերանայել 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրման գործընթացը եւ հայտի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ մարտի 31-ը: