Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մարտի 21-ի ցերեկը, 22-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 22-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Մարտի 23-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

 

Հանրապետության տարածքում`

Մարտի 21-ի ցերեկը, 22-ին 25-ի գիշերը առանձին շրջաններում, 23-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: