Սիրուշոն և Լևոն Քոչարյանն ամուսնացել են 2009 թվականին:Հավելենք, որ օրերս երգչուհին տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ սպասում է իր 3-րդ երեխային:

Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել՝ բացահայտելով փոքրիկի սեռը: Սիրուշոն և Լևոն Քոչարյանը դուստր են ունենալու:

Նշենք, որ Սիրուշոն այն հայտնիներից է, ով չի սիրում խոսել իր անձնական կյանքից, երբեք ցույց չի տալիս իր որդիների դեմքերը:

Երգչուհին և ամուսինը երբեմն հրապարակում են իրենց որդիների լուսանկարներն ու նրանց մասնակցությամբ տեսանյութերը, սակայն նրանք երբեք ցույց չեն տալիս նրանց դեմքը:

Հավելենք, որ տարիներ առաջ Sirushow-ի ժամանակ Սիրուշոն խոստովանել էր, որ միշտ փորձել է այնպես անել, որ իր երեխաները չտուժեն իր գործունեության պատճառով:

«Չեմ սիրում խոսել անձնական կյանքիս մասին, և դրա տրամաբանական շարունակությունն էլ այն է, որ չեմ ուզում հանրայնացնել նաև երեխայիս կյանքը:

Ես չեմ ուզում, որ իմ երեխան լինի հանրային և ճանաչված, չեմ ուզում, որ նա առանձնանա մյուսներից»,-խոստովանել էր երգչուհին:

Մանրամասն՝ տեսանյութում